ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19.01.2024
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տիգրան Համլետի Մովսիսյանին /ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փող․, 71 տ./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8047 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /16.01.2024թ. արձանագրություն N19/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Տիգրան Մովսիսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-0094-0000/ 2021-2023թթ. համար՝ 101.796 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 89.056 ՀՀ դրամ, տույժը՝ 12.740 ՀՀդրամ 900435003778 հաշվեհամարին, գույքահարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-094-031/ 2013-2020թթ. համար՝ 94.153 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 64.992 ՀՀ դրամ, տույժը՝ 29.161 ՀՀդրամ 900435101549 հաշվեհամարին և հողի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-094-031/ 2008-2020թթ. համար՝ 177.888 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 119.928 ՀՀ դրամ, տույժը՝ 57.960 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 02343040
Էլ. փոստ`