ՄԱՐԱՏ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ ԾԱՆՈՒՑՈՒՄ N12 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.01.2024
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Հովտամեջ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2008-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 127623 /հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 73757/յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, տույժ՝ 53866 / հիսուներեք հազար ութ հարյուր վաթսունվեց / ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 27209/ քսանյոթ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 23571/ քսաներեք հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, տույժ՝ 3638/ երեք հազար վեց հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 154832/ հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30
Հեռ..` 060888999 /89/
Էլ. փոստ`