ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.03.2024
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սաթենիկ Հակոբի Ղարիբյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 15/2 շ․, 41 բն․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1116 ծանուցումն ու 06․02.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային ծառայության կողմից տրամադրվող անդորրագիրը հետ չենք ստացել/ ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /11.03.2024թ. արձանագրություն N97/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Սաթենիկ Ղարիբյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mercedes-Benz E 200, p/h` 08UU055/ 2021-2023թթ․ համար՝ 71․784 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 61․200 ՀՀ դրամ, տույժը՝ 10․584 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2020թ․ համար՝ 26․357 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 20․400 ՀՀ դրամ, տույժը՝ 5․957 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 023643040
Էլ. փոստ`