Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.03.2024

Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արսեն Մովսեսի Խաչիկյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 2 թաղ․, 2 փող․, 44 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1117 ծանուցումն ու 06․02.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային ծառայության կողմից տրամադրվող անդորրագիրը հետ չենք ստացել/ ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /11.03.2024թ. արձանագրություն N98/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արսեն Խաչիկյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Ford explorer 4.0, p/h` 37DS303/ 2022-2023թթ․ համար՝ 128.745 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 116.326 ՀՀ դրամ, տույժը՝ 12.419 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Nissan elgrand 3.5 L, p/h` 35RT641/ 2021-2023թթ․ համար՝ 285.022 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 243.000 ՀՀ դրամ, տույժը՝ 42.022 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2019-2020թթ․ համար՝ 213․330 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 162․000 ՀՀ դրամ, տույժը՝ 51․330 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mercedes-Benz E 350 4 matic, p/h` 35VX602/ 2021-2023թթ․ համար՝ 453.926 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 387.000 ՀՀ դրամ, տույժը՝ 66.926 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2020թ․ համար՝ 166.668 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 129.000 ՀՀ դրամ, տույժը՝ 37.668 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`