Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ԿԱՐ-ԳԱԳ>> ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.03.2024

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից 15.12.2023թ-ին կազմված թիվ 13 արձանագրությունը, առ այն,որ <<ԿԱՐ-ԳԱԳ>> ՍՊԸ-Ի կողմից Մասիս համայնք, ք․Մասիս նոր թաղ․, Շիրազի փողոց թիվ 7/17 հասցեում առանց պիտանելության ժամկետի ապրանքներ են իրացվել․ որոշում եմ՝

1.<<ԿԱՐ-ԳԱԳ>> ՍՊԸ-ի/ ՀՎՀՀ՝ 04243967, իրավաբանական հասցե՝ ք․Երևան Եղբայրության փողոց 24-րդ շենք, բն․,55 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով՝ 150.000/ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

4.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`