Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.03.2024

Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Լևոն Արշալույսի Պետրոսյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 4 թաղ․, 2 փող․, 29 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1126 ծանուցումն ու 06․02.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային ծառայության կողմից տրամադրվող անդորրագիրը հետ չենք ստացել/ ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /15.03.2024թ. արձանագրություն N105/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Լևոն Պետրոսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Vaz 21063, պ/հ՝ 33SP483/ 2021-2023թթ․ համար՝ 24․302 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 20․700 ՀՀ դրամ, տույժը՝ 3․602 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին ու 2012-2020թթ․ համար՝ 83․527 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 57․500 ՀՀ դրամ, տույժը՝ 26․027 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Vaz 2107, պ/հ՝ 35TT308/ 2021-2023թթ․ համար՝ 24․654 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 21․000 ՀՀ դրամ, տույժը՝ 3․654 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին ու 2013-2020թթ․ համար՝ 82․047 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 57․750 ՀՀ դրամ, տույժը՝ 24․297 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`