Ծանուցում Հայկ Ռուբենի Ալումյանին՝ ներկայանալու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ՎԻՎ արձանագրություն կազմման նպատակով
18.03.2024
Հայկ Ռուբենի Ալումյանին
ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Գյուլակյան 14 Ա շենք, բն․ 52
Հարգելի՛ պարոն Ալումյան,
2024 թվականի մարտի 25-ին՝ ժամը 10:30-ին հրավիրում ենք Ձեզ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) (հասցե՝ ք․ Երևան, Կորյունի 15) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար հիմք են հանդիսանալու հետևյալ փաստերը․
Ձեր կողմից որպես հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում 2021 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը Հանձնաժողով չներկայացնելը,
«Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա 30 օրվա ընթացքում չներկայացնելը:
Նշված օրը և ժամին կարող եք Հանձնաժողով ներկայանալ անձամբ (անձը հաստատող փաստաթղթով) կամ ներկայացուցչի ( ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթով, լիազորագրով) միջոցով: