Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԵՆ ԴԱՎԻԹԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԱԾ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.03.2024

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 26.02.2024թ. N1626 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին / պատշաճ ծանուցվել է 02․03․2024թ-ին, հիմք՝ փոստային անդորրագիրը/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /07.03.2024թ. N157 արձանագրություն/ առաջարկը, Արմեն Դավիթի Տիգրանյանի կողմից, իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս ք․Մասիս 10-րդ փողոց թիվ 24 հասցեի ետնամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու՝ ցանկապատելու և գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված գործիքներ տեղադրելու համար․ որոշում եմ՝



1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու՝ ցանկապատելու և գյուղատնտեսական նշանակության գործիքներ տեղադրելու համար, Արմեն Դավիթի Տիգրանյանի / ծնված՝ 20․05․1964թ-ին, նույնականացման քարտ՝ 013105614, տրված 03․11․2021թ-ին 044-ի կողմից, հասցե՝ համայնք Մասիս, ք․Մասիս 10-րդ փողոց տուն 27 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200․000 /երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ Արմեն Դավիթի Տիգրանյանին ինքնակամ զավթած տարածքը բերել նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

5.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`