Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2024

Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Աշոտ Մարտիրոսյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 3 թաղ․, 12 հանր․, 39 շ․, 2 բն․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 19.02.2024թ. N 1343 ծանուցումն ու 19․02.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «տեղափոխված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /26.03.2024թ. արձանագրություն N123/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Աշոտ Մարտիրոսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի՝ 5․559 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2․250 ՀՀ դրամ, տույժը՝ 3․309 ՀՀ դրամ 900435101655 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0109-0017-001-039/ 2021-2023թթ․ համար՝ 2․308 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1․984 ՀՀ դրամ, տույժը՝ 324 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0447-0135/ 2021-2023թթ․ համար՝ 5․711 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 4․909 ՀՀ դրամ, տույժը՝ 802 ՀՀ դրամ900435003778 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Վազ 2103, պ/հ՝ 35AM509/ 2021-2023թթ․ համար՝ 27․186 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 23․100 ՀՀ դրամ, տույժը՝ 4․086 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2018-2020թթ․ համար՝ 31․594 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 23․100 ՀՀ դրամ, տույժը՝ 8․494 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02363040

Էլ. փոստ`