Գևորգ Բագրատի Ապերյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում 03․04.2024
03.04.2024
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան FV 6925 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Գևորգ Բագրատի Ապերյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Մովսես բնակավայրի փ. 4, 4-րդ փակուղի, տուն 6) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 5-ին կազմված թիվ 109 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Բագրատի Ապերյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Կցվում է
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434265
Վեբ կայք` www.gdca.am
Էլ. փոստ`