ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆԻ ՊԱՊՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.04.2024
2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Տիգրան Սեյրանի Պապյանի անվամբ գրանցված OPEL ASTRA 1.6 մակնիշի, 36RF927 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 40330 / քառասուն հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 33600 /երեսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 6730/ վեց հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2023թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հողվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: