ՍՈՒՐԵՆ ՍՈՂՈՄՈՆԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ԳԵՂԱԿԵՐՏ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 10 ՏՈՒՆ, ԾԱՆՈՒՑՈՒՄ N57 ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09.04.2024
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի /MITSUBISHI GALANT 2500 մակնիշի 32UL334/ պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ձեր սեփականությունը և « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2014-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինչև 2020 թվականը կազմում են՝ 421726 /չորս հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 293971/երկու հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամ, տույժ՝ 127755/ հարյուր քսանյոթ հազար յոթ հարյուր հիսունհինգ / ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 148126/ հարյուր քառասունութ հազար հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 126000/ հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ, տույժ՝ 22126/ քսաներկու հազար հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝569852/ հինգ հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30
Հեռ..` 060888999 /89/
Էլ. փոստ`