Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(20)240648-Ա Վարչական տույժ նշանակելու մասին
25.04.2024
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(20)240648-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «02» ապրիլի 2024թ․
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Արմեն Գուրգենի Բաբայանի (անձնագիր՝ AL0541576) նկատմամբ 2024 թվականի փետրվարի 15-ին կազմված թիվ Տ(20)240648 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում կազմվել է թիվ Տ(20)240648 արձանագրությունը և կշռման թիվ 21502240102 անդորրագիր (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)՝ վարորդ Արմեն Գուրգենի Բաբայանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում երթևեկել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը 1310 կիլոգրամով գերազանցող, 2 սռնի ունեցող «MAN» մակնիշի 127 CZ 61 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային մրջոցով, 3 սռնի ունեցող «MAMMUT» մակնիշի 426 F 01 հաշվառման համարանիշի կիսակցորդով։ Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. մարտի 12-ին: Գործի քննությանը չներկայանլու պատճառով այն հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 02-ին, որը հրապարակվել է նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (նույնականացման համարն է ID` 1474780)։
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3.2.1 կետի՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով)՝ 11.500 կիոգրամ։
Համաձայն կշռման թիվ 21502240102 անդորրագրի MAN» մակնիշի 127 CZ 61 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային մրջոցի մեկ տանող սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը եղել 12810 կիլոգրամով, այսինքն վարորդի կողմից գերազանցվել է թույլատրելի 11.500 կիլոգրամ թույլատրելի բեռնվածությունը՝ 1310 կիլոգրամով։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)240648 արձանագրությունը, կշռման թիվ 21502240102 անդորրագիրը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Արմեն Գուրգենի Բաբայանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Արմեն Գուրգենի Բաբայանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` 060708510
Էլ. փոստ`