Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(17)240078-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

25.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 29․1հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(17)240078-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

Քաղաք Երևան «04» մարտի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Հակոբ Եղիշի Թովմասյանի նկատմամբ 2024 թվականի փետրվարի 17-ին կազմված թիվ Տ(17)240078 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ

Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում կազմվել է թիվ Տ(17)240078 արձանագրությունը և կշռման թիվ 31702240005 անդորրագրով (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ – ԱՍ ստուգաչափման համար՝ 104602)՝ վարորդ Հակոբ Եղիշի Թովմասյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 16 կմ հատվածում երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 10740 կիլոգրամով գերազանցող և երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածքը 10640 կիլոգրամո գերազանցող, 3 սռնի ունեցող «MAZ» մակնիշի 37 GC 647 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումներ)՝ նշանակվել է 04․03.2024թ․-ին ժամը՝ 14։30-ին։ Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 2․3․2․2 կետի՝ երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, թույլատրելի առավելագույն զանգվածը ՝ 26 տոննա, նույն հավելվածի 3.3.4 կետի՝ երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան` 19 տոննա։
Համաձայն կշռման թիվ 31702240005 անդորրագրի՝ «MAZ» մակնիշի 37 GC 647 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը բեռնված է եղել 36740 կիլոգրամով, ինչով Հակոբ Եղիշի Թովմասյանը գերազանցել է տրանսպորտային միջոցի թույլատրելի 26․000 կիլոգրամ առավելագույն զանգվածը՝ 10740 կիլոգրամով։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(17)240078 արձանագրությունը, կշռման թիվ 31702240005 անդորրագիրը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Հակոբ Եղիշի Թովմասյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
Հակոբ Եղիշի Թովմասյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 2.200․000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։






ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`