Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արեգ Սոսի Աբրահամյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Արագած 1 փողոց 75 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N79 ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ (ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.04.2024

Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի /MERCEDES-BENZ E430 մակնիշի 35GL921/ պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ձեր սեփականությունը և « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2017-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինչև 2020 թվականը կազմում են՝ 666862 /վեց հարյուր վաթսունվեց հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից ՝ ապառք՝ 492250/չորս հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր հիսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 174612/ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր տասներկու / ՀՀ դրամ 2021-2023 թվականը ներառյալ՝ 477232/ չորս հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 402750/ չորս հարյուր երկու հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 74482/ յոթանասունչորս հազար չորս հարյուր ութանասուներկու/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 1144094/ մեկ միլիոն հարյուր քառասունչորս հազար իննսունչորս/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`