Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԴԱՆԻՅԱՐ ՍՄԱԳՈՒԼՈՎԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ FORD EXPLORER V8 4.6 I ՄԱԿՆԻՇԻ 36 FP 170 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՈՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.04.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների FORD EXPLORER V8 4.6 I մակնիշի 36 FP 170 պետհամարանիշով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Դանիյար Սմագուլովին:
Դանիյար Սմագուլովի կողմից պատշաճ չի վճարվել նշված փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հարկը: Ինչի արդյունքում գոյացել է փոխադրամիջոցի հարկի գծով պարտք՝ 423671/չորս հարյուր քսաներեք հազար վեց հարյուր յոթանասունմեկ/Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքվ սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2023 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Դանիյար Սմագուլովին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Դանիյար Սմագուլովի բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և 34-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Դանիյար Սմագուլովից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող FORD EXPLORER V8 4.6 I մակնիշի 36 FP 170 պետհամարանիշով փոխադրամիջոցը հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 423671/չորս հարյուր քսաներեք հազար վեց հարյուր յոթանասունմեկ/Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2.Որոշման օրինակը ուղարկել Դանիյար Սմագուլովին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`