Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 08.04.2024թ. կայացած նիստի

09.04.2024

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 14.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.03.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 14.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 14.03.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացմամբ ներկայացված 13.3 «Կայծակնային բոնուս» ենթակետի նկարագրության մեջ.
- Հստակ նշել այն արագ խաղերը, որոնց համար կարող է հասանելի լինել «Կայծակնային բոնուս» գործիքը, քանի որ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անկացման կանոնակարգում «Արագ խաղեր» անվանմամբ կամ արագ խաղերին վերաբերող որևէ բաժին կամ կետ առկա չէ:
- Հստակեցնել տուփերի քանակին վերաբերող դրույթը, քանի որ մի դեպքում այն նշվում է որպես միջակայք՝ 4-8, մեկ այլ դեպքում՝ հստակ տուփերի քանակ՝ 4,6,8:
- «Կայծակնային բոնուս» գործիքի հասանելիության համար անհրաժեշտ պայմաններին (կատարված և հաղթած խաղադրույքների գործակիցների հանրագումար, բոնուսային ֆոնդի ձևավորում) վերաբերող յուրաքանչյուր սահմանման անվանումը նշել միանման:
- Խաղացողի կողմից գործակցային ֆոնդի սահմանաչափը լրանալուց հետո կայծակնային բոնուսի իր մասը ստանալուն կամ խաղը շարունակելուն վերաբերող դրույթից հետո ավելացնել դրույթ, որում կնշվի, որ գործակցային ֆոնդի սահմանված սահմանաչափը լրանալուց հետո խաղացողը կարող է խաղադրույքներ կատարել և կուտակել Կայծակնային բոնուսի ընդհանուր գումարը, բայց ոչ ավելի քան Կազմակերպչի կողմից նախապես սահմանված ժամանակաչափի ավարտը:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 26.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.03.2024թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Խաղադրույքի կրկնօրինակում» ֆունկցիայի վերաբերող այն դրույթը, համաձայն որի՝ դրա ակտիվ լինելու դեպքում մասնակցին տրվում է հնարավորություն կրկնօրինակել մեկ այլ մասնակցի կողմից կատարված խաղադրույքի նույնականացման համարը և իր մոտ ինքնաշխատ եղանակով ձևավորել խաղադրույքի նախագիծը չի համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 26.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.03.2024թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
1) Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Խաղադրույքներ վիրտուալ սպորտում» 4.16-րդ կետում ավելացվող «Խաղադրույքներ Վիրտուալ Ձիացատկում» 4.16.23-րդ ենթակետի.
ա) այն դրույթը, համաձայն որի՝ «Վիրտուալ ձիացատկ» խաղին մասնակիցները հնարավորություն ունեն միանալ ցանկացած պահի, հստակեցման կարիք ունի, քանի որ տոտալիզատորի կազմակերպիչը մասնակիցներին տալիս է հնարավորություն կատարել խաղադրույքներ իր կողմից առաջարկվող իրադարձությունների ելքերի վրա, այլ ոչ թե՝ մասնակցել խաղին:
բ) այն դրույթը, համաձայն որի՝ մասնակիցներին տրվում է հնարավորություն խաղի ընթացքում կատարել խաղադրույքներ առաջարկվող ելքերի վրա, հստակեցման կարիք ունի. ենթադրվում է, որ մասնակիցներին հնարավորություն է տրվում կատարել խաղադրույքներ արդեն սկսված (on-line) իրադարձության ելքերի վրա, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել, թե արդյոք դա նշանակում է, որ մինչև իրադարձության փաստացի սկիզբը չեն ընդունվում խաղադրույքներ:
2) Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Խաղադրույքներ վիրտուալ սպորտում» 4.16-րդ կետում ավելացվող «Խաղադրույքներ Վիրտուալ հետխաղյա 11-մետրանոցներ խաղում» 4.16.24-րդ ենթակետի՝ «Խաղացողներին խաղից առաջ տրվում է առնվազն 40 վայրկյան ժամանակ խաղադրույք (խաղադրույքներ) կատարելու համար:» և «Խաղափուլի ընթացքում խաղացողներին տրվում է հնարավորություն կատարել խաղադրույք առաջարկվող ելքերի վրա:» դրույթներն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ պարզ չէ՝ մասնակիցներին տրվում է հնարավորություն կատարել խաղադրույք խաղային իրադարձության ելքերի վրա մինչև խաղի փաստացի սկիզբը (pre match), թե խաղի ընթացքում (on-line) ևս:
Միաժամանակ նշենք, որ Կանոնակարգի լրացումներով ներկայացված «4.16.23 Խաղադրույքներ Վիրտուալ Ձիացատկում» և «4.16.24 Խաղադրույքներ Վիրտուալ հետխաղյա 11-մետրանոցներ» խաղերի անցկացման կարգերում.
- անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք վերոնշյալ խաղերի համար կիրառելի են «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4.3-րդ կետի «Վիրտուալ սպորտ» բաժնով ներկայացված պաշտոնական տեղեկատվության աղբյուրները և եթե կիրառելի չեն, ապա անհրաժեշտ է նշել խաղերի արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության աղբյուրները:
- օգտագործվող «խաղացող» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասնակից» բառով՝ համապատասխանեցնելով «Վիճակախաղերի մասին» օրենքում սահմանված հասկացության հետ:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 26.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.03.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
ա) Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» 12-րդ կետում ավելացվող «Վիրտուալ Ձիացատկ» 12.127-րդ և «Վիրտուալ հետխաղյա 11-մետրանոցներ» 12.128-րդ ենթակետերով նշված խաղերի անցկացման կարգերը և շահման տարբերակները հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ՝ խաղացողներին առաջարկվում է մասնակցել ինտերնետ շահումով խաղի (ծրագրային ապահովմամբ է, թե ոչ) գուշակելով հաղթողին, թե գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, որը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը
բ) Կանոնակարգի լրացումների այն դրույթները, որոնցում նշվում է, որ խաղացողին տրվում է հնարավորություն խաղափուլի ընթացքում կատարել խաղադրույքներ առաջարկվող ելքերի վրա, հստակեցման կարիք ունի, քանի որ խաղի ընթացքում (on-line) խաղադրույք կատարելու հնարավորությունը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը, ինչպես նաև՝ անհրաժեշտ է նշել խաղերի շահման տարբերակները, դրանց գործակիցները կամ գործակիցների միջակայքը, իսկ «խաղի ելքեր» արտահայտությունը փոխարինել «շահման տարբերակներ» արտահայտությամբ՝ համապատասխանեցնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում սահմանված հասկացության հետ:
գ) Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» 12-րդ կետում ավելացվող «Վիրտուալ Ձիացատկ» 12.127-րդ ենթակետի խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել խաղին մասնակցության վճար կատարելու համար նախատեսված ժամանակը:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`