Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ-ի տարեկան ժողով գումարելու մասին ծանուցում

05.06.2023

Հայտատու` <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ
<<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Հարգելի <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ ընկերության բաժնետերեր և ժողովին մասնակցելու իրավունք ունեցող այլ անձինք:
2023թ-ի հունիսի 30-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան <<Համակցված կերերի գործարան>> փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքում տեղի կունենա <<Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա>> ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվ սահմանված է 2023թ-ի հունիսի 21-ի դրությամբ:
Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`
1. Ընկերության 2022թ. տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասների հաշվի, շահույթի և վնասների բաշխման հաստատման հարցը:
2. Ընկերության 2022թ. տարեկան ‎ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընկերության վերստուգողի հաշվետվությունը:
Ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող եք ծանոթանալ /ստանալ/ ամեն օր ժողովի գումարման հայտարարության հրապարակման պահից մինչև ժողովի գրանցման ավարտը` դիմելով ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան <<Համակցված կերերի գործարան>> փակ բաժնետիրական ընկերության գործերի կառավարչությանը:
Բաժնետերերի` ընդհանուր ժողովին մասնակցելու համար գրանցումը տեղի կունենա 2023թ-ի հունիսի 30-ին ժամը 11.00-ից մինչև 11.55: Խնդրում ենք չուշանալ: Ուշացած բաժնետերերը չեն մասնակցի ժողովին:
Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ք. Երևան, Նուբարաշեն ավան 11 փ., 75

Հեռ..` +374-10-47-01-71

Էլ. փոստ`