ՕԳՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին ծանուցագիր
05.12.2023
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ Մասիս համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու արդյունքում գոյացած անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարը գանձելու վերաբերյալ:
Ծանուցվում եք, որ հարուցված վարչական վարույթի լսումը /նիստը/ տեղի է ունենալու 2024 թ-ի հունվարի 30-ին, ժամը` 10։00-ին, որին մասնակցելու նպատակով դուք որպես վարչական վարույթի մասնակից հրավիրվում եք ներկայանալու ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ, 301 աշխատասենյակ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր չներկայանալն արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:
Կից ուղարկվում են տեղեկանքներ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով Ձեր պարտավորության վերաբերյալ /առդիր՝ 3 թերթից/:
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 023643040
Էլ. փոստ`