Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.02.2024

Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արթուր Գեորգիի Մելքումյանը /ՀՀ, Արարատի մարզ, գ․Նորամարգ, 22 փող․, 10 հնրկ․,/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 11.12.2023թ. N 8527 ծանուցումն ու 06.12.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /06.02.2024թ. արձանագրություն N48/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արթուր Մելքումյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի՝ 111․350 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 71․954 ՀՀ դրամ, տույժը՝ 39․396 ՀՀդրամ 900435106555 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0021-0052/ 2021-2023թ. համար՝ 211․946 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 184․440 ՀՀ դրամ, տույժը՝ 27․506 ՀՀդրամ 900435003828 հաշվեհամարին, գույքահարկի /կադ. ծածկագիր՝ 0021-0052/ 2009-2020թ. համար՝ 1․421․599 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 946․516 ՀՀ դրամ, տույժը՝ 475․083 ՀՀդրամ 900435106506 հաշվեհամարին և հողի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0021-0052/ 2009-2020թ. համար՝ 3․296 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2․122 ՀՀ դրամ, տույժը՝ 1․174 ՀՀդրամ 900435106084 հաշվեհամարին։

2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`