«Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ սնանկության գործով պարտատերերի ժողով հրավիրելու մասին
02.11.2023
ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/3694/04/22 սնանկության գործի շրջանակներում 26.01.2023 թվականին կայացված վճռով «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ն (ՀՎՀՀ՝ 08902412, պետական գրանցման համարը՝ 65.12.999769, հասցեն՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վարդան Զորավարի 34) ճանաչվել է սնանկ։
Դատարանի 02.02.2023 թվականին կայացված որոշմամբ նշանակվել եմ Պարտապանի սնանկության գործով կառավարիչ։
Իմ կողմից ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր, որին հավանություն տալու համար հրավիրվում է պարտատերերի ժողով։
Հայտնում եմ Ձեզ, որ 17.11.2023 թվականին ժամը 11։00-ին հրավիրվում է պարտատերերի ժողով, որը տեղի կունենա ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում։ Պարտատերերի ժողովի օրակարգում դրվելու է պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալու հարցը։
Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303
Հեռ..` +374 60 500 250
Էլ. փոստ`