Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի

13.07.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Ճամբարակի առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն բժշկական կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2. Մրցույթը կանցկացվի՝
«Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ 2023թ. սեպտեմբերի 15-ին, ժամը` 1100-ին
«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ 2023թ. սեպտեմբերի 19-ին, ժամը` 1100-ին
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլ ընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Պետական եկամուտների կոմիտեից).
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ. (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ,ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
4. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
5. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի օգոստոսի 14-ը:
Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի շենքում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Կենտրոնական հրապարակ 7): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Կենտրոնական հրապարակ 7, Անձնակազմի կառավարման բաժին, հեռ.` (060) 65-06-26):

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`