Դիջիգեյմ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Դիջիթեյն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միացման եղանակով Դիջիթեյն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպման վերաբերյալ
17.03.2022
Հայտարարություն
Սույնով տեղեկացնում ենք, որ «ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») միակ մասնակցի կողմից 2022 թվականի մարտի 17-ին որոշում է ընդունվել միացման ձևով վերակազմակերպման մասին: Վերակազմակերպման արդյունքում Ընկերությունը միանում է «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Հայտնում ենք, որ ՀՀ գործող օրենսդրության, ինչպես նաև՝ ««ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի, գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ` վիճարկվող պարտավորությունները) «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցման ակտ»-ի համաձայն` Ընկերության բոլոր պարտավորությունների (ներառյալ` վիճարկվող պարտավորությունները) իրավահաջորդ է հանդիսանում «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
«ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատերերը կարող են 30-օրյա ժամկետում իրենց պահանջները ներկայացնել Հայաստան, 0082, ք. Երևան,
Ծովակալ Իսակովի պող., 15/3 շենք հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374)60700000:
Հարգանքով՝
«ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ-ի տնօրեն
Հարություն Վարդանյան
17.03.2022 թվական
Հասցե` ք․ Երևան, Ամիրյան 26
Հեռ..` +37495947354
Էլ. փոստ`