08916248, 08916254, 08916261 կատարողական վարույթներով պարտապան Արմեն Մինասյանին և մյ պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
20.10.2023
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.04.2022թ. տրված թիվ ԼԴ/1967/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Արտակ Մինասյանից, Արմեն Մինասյանից և Արթուր Մինասյանից հօգուտ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 10.166.605 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝ բռնագանձումը տարածել գրավադրված գույքի՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Մարգահովիտ, 18-3 փողոց 8 գտնվող անշարժ գույքի՝բնակելի տան և Chraysler 300 3.5L մակնիշի 2C3CK5CVBAH188974 նույնականացման համարանիշի ավտոմեքենայի վրա:
Պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսը՝ կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների ընթացքում գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցը չի հայտնաբերվել, հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում: