Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սերգեյ Նորայրի Ղևոնդյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

25.04.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2024 թվականի ապրիլի 3-ի Մոսկվա-Երևան թիվ SU 1862 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Սերգեյ Նորայրի Ղևոնդյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ քաղաք Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Շոպրոնի 2 նրբ., 8 շ., 9 բն.) «Աերոֆլոտ-ռուսաստանյան ավիաուղիներ» ՀԲԸ ավիաընկերության կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց «Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2024 թվականի ապրիլի 3-ին կազմված թիվ 22 արձանագրությունը: :
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2024 մայիսի 13-ին ժամը 11։30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270/+37460434271) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`