Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(14)240066-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

25.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(14)240066-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «05» մարտի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով վարորդ Վահագն Հակոբի Գասպարյանի (այսուհետ՝ վարորդ, անձնագիր՝ AU0239169) նկատմամբ 2024 թվականի փետրվարի 02-ին կազմված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)240066 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ մրցույթով չնտրված անձ հանդիսացող Վահագն Հակոբի Գասպարյանի կողմից, 2024 թվականի փետրվարի 02-ին, ժամը՝ 14։53-ին, Երևան քաղաքի Ադմիրալ Իսակովի պողոտայում՝ «Տոյոտա Երևան» սրահի հարակից տարածքում, «ՖՈՐԴ» մակնիշի 37 NU 213 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցով իրականացրել է կանոնավոր ուղևորափոխադրում՝ Երևան քաղաքից դեպի ՀՀ Արմավիրի մարզ։
Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2024թ. մարտի 04-ին ժամը՝ 15։00-ին։ Վահագն Հակոբի Գասպարյանը պատշաճ տեղեկացված լինելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին (որպես հիմք է հանդիսանում փոստային անդորրագիր՝ LO116875022AM, առ այն, որ իրավախախտը ստացել է ծանուցումը 24.02.2024 թվականին), չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չի ներկայացրել գրավոր միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր առարկություն։
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(14)240066 արձանագրությունը և տեղում արված լուսանկարներ) վարչական վարույթի նյութերում առկա են, հիմնավորվել է նշված իրավախախտման փաստի առկայությունը:
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել Վահագն Հակոբի Գասպարյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով ՝
ՈՐՈՇԵՑԻ
Վահագն Հակոբի Գասպարյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`