Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

25.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 29․1հոդված

№ _____ ______________ 202__թ.



«ՎԱՐԱՆԴ» ՍՊԸ
ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՏԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նորք 15 փողոց, տուն 45

ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

Արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի փոփոխության մասին օրենքով սահմանված ժամկետում չտեղեկացնելու հարցի քննության վերաբերյալ հարուցված վարչական վարույթի կապակցությամբ գործի քննությունը (վարչական լսումներ), որը պետք է տեղի ունենար 2024 թվականի ապրիլի 23-ին, ժամը՝ 11։30-ին, հետաձգվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմի պատշաճ ծանուցման վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
Դուք (Ձեր ներկայացուցիչը) կրկին հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնակցելու արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի փոփոխության մասին օրենքով սահմանված ժամկետում չտեղեկացնելու հարցի քննության վերաբերյալ հարուցված վարչական վարույթի կապակցությամբ գործի քննությանը (վարչական լսումներ), որը կկայանա 2024 թվականի մայիսի 03-ին, ժամը՝ 11։00-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք հասցեում:
Հայտնում ենք, որ՝
1. գործը կարող է պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
2. Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (ներկայացուցչի դեպքում նաև՝ լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
Կից ուղարկվում է Վարչական վարույթ հարուցելու մասին որոշման օրինակը։

ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ






Կատարող՝
իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության
իրավաբանական բաժին
հեռ՝ 060 70 85 10 (ներքին՝ 1029)

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`