Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ «09» ապրիլի 2024 թ. № Հ/103-2024/1-1/06-Ա ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.04.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
«09» ապրիլի 2024 թ. № Հ/103-2024/1-1/06-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս քննության առնելով 2024 թվականի մարտի 27-ին կազմված թիվ Հ/103-2024/1 արձանագրությունը և վերջինիս առնչվող նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ
«ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 00489485, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայան։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մարտի 25-ի թիվ Հ/103-2024 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024 թվականի մարտի 27-ին Ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն, որի արդյունքում 2024 թվականի մարտի 27-ին կազմվել է թիվ Հ/103-2024/1 արձանագրությունը։ Վերջինիս համաձայն՝ իրականացված հետազոտության ժամանակ պարզվել է, որ ՀԱԳ լցակայանի տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության դրական եզրակացությունը (ԱՎՕ N8/1-15737, եզրակացություն NФ-ԴՄ/012-02 առ 22․01․2024թ․) տրվել է «Ա․ Պ․ Օիլ» ՍՊ ընկերությանը, սակայն ՀԱԳ լցակայանը շահագործվում է «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝ նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետի համաձայն՝ Ռեեստրում գրառվում են տեղեկություններ արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին․․․
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի համաձայն՝ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է` արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին.․․
Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Նկատի ունենալով վերոգրյալն՝ Ընկերության կողմից ԱՎՕ-ն շահագործող անձի փոփոխության մասին օրենքով սահմանված ժամկետում չտեղեկացնելու և Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտում թույլ տալու կապակցությամբ առաջացել է Ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 58-րդ հոդվածի 1-ին մասով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
«ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ՝ Ընկերության կողմից ԱՎՕ-ն շահագործող անձի փոփոխության մասին օրենքով սահմանված ժամկետում չտեղեկացնելու հարցի քննության վերաբերյալ:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`