Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ֆայնդ Յոր Փրոգրես» ՍՊԸ-ի տնօրեն Լիդիա Ավալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում համար 0487, 19.03.2024թ.

26.04.2024

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված


Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, վերահասցեագրված «SPYRO» միջազգային բիզնես ընկերության գրությունում առկա տեղեկատվության հիման վրա Տեսչական մարմնում 2024 թվականի հունվարի 05-ին հարուցված թիվ 050124-018 վարչական վարույթի նյութերը,
2. հարուցված վարչական վարույթի շրջանակներում, «Ֆայնդ Յոր Փրոգրես» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) քաղաք Երևան, Լենինգրադյան 25 հացեում, 2024 թվականի հունվարի 10-ին, 15-ին և 18-ին իրականացված զննման արձանագրությունը,
3. հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից ներկայացված և վարչական մարմնի կողմից ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, 2024 թվականի հունվարի 19-ին և փետրվարի 19-ին կազմված փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ արձանագրությունները,
4. Ընկերությանը 2024 թվականի մարտի 05-ին տրված թիվ 0072 կարգադրագիրը,
5. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2024 թվականի մարտի 06-ի ծանուցագիրը,
6. վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականի մարտի 12-ի թիվ 0489 արձանագրությունը,
7. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2024 թվականի մարտի 12-ի ծանուցումը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ին վերահասցեագրված «SPYRO» միջազգային բիզնես ընկերության գրությունում առկա տեղեկատվությունը, Տեսչական մարմնում 2024 թվականի հունվարի 05-ին հարուցվել է թիվ 050124-018 վարչական վարույթը՝ Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.2-րդ, 14-րդ, 84-րդ, 85-րդ, 89-րդ, 95-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 183-րդ, 184-րդ, 185-րդ, 192-րդ, 198-րդ, 244-րդ և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 22.1-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ և 29-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Մասնագետների կողմից 2024 թվականի հունվարի 10-ին, 15-ին և 18-ին Ընկերության քաղաք Երևան, Լենինգրադյան 25 հացեում իրականացվել է զննում։
Զննման ընթացքում վերցվել և ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Ընկերության տնօրեն՝ Լիդիա Արտուշի Ավալյանի կողմից Ընկերության հիմնադիր Աննա Փեթակչյանին տրված լիազորագիրը,
2. Ընկերության քաղաք Երևան, Լենինգրադյան 25 հացեում գտնվող հյուրանոցային համալիրի 1-ին հարկում գտնվող հիմնադիր Աննա Փեթակչյանի սենյակում գտնվող թվով 22 օտարերկրյա քաղաքացիների անձնագրերը և գրասենյակում գտնվող՝ թվով 47 հատ անգլերեն լեզվով կնքված աշխատանքի տեղավորման և խորհրդատվության վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագրերը (զննման շրջանակներում 22 օտարերկրյա քաղաքացիների անձնագրերի պատճենները վերցնելու համար կազմվել է փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրություն),
3. Ընկերության իրավաբանական հասցեում զննման ընթացքում գտնվող թվով 2 օտարերկրյա քաղաքացու հետ կնքված աշխատանքային պայմանագրերը (որոնք Ընկերության տնօրենի կողմից ստորագրված չէին), 2023 թվականի մայիս և նոյեմբեր ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրերը (ընդհանուր՝ 7 թերթ), թվով 7 կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր և կատարողական ակտերը, թվով 2 օտարերկրյա քաղաքացիների հետ կնքված աշխատանքի տեղավորման և խորհրդատվության տրամադրման վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագրերը և հյուրանոցային համալիրի սենյակներում գտնվող անձանց ցուցակը (զննման շրջանակներում վերը նշված փաստաթղթերը վերցնելու նպատակով կազմվել է փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրություն),
4. Ընկերության իրավաբանական հասցեում առկա անձաց սննդի և կացության համար դրամական պարտքային պարտավորությունների ցուցակները, որոնցում առկա էին Ընկերության աշխատակիցների անուններ։
Զննման ընթացքում Ընկերությունից վերցվել են.
1.Ընկերության տնօրեն՝ Լիդիա Արտուշի Ավալյանի կողմից Ընկերության հիմնադիր Աննա Փեթակչյանին տրված լիազորագիրը,
2.Ընկերության քաղաք Երևան, Լենինգրադյան 25 հացեում գտնվող հյուրանոցային համալիրի 1-ին հարկում գտնվող հիմնադիր Աննա Փեթակչյանի սենյակում գտնվող թվով 22 օտարերկրյա քաղաքացիների անձնագրերի պատճենները,
3.Ընկերության իրավաբանական հասցեում զննման ընթացքում գտնվող թվով 2 օտարերկրյա քաղաքացու հետ կնքված աշխատանքային պայմանագրերը (որոնք Ընկերության տնօրենի կողմից ստորագրված չէին), 2023 թվականի մայիս և նոյեմբեր ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրերը (ընդհանուր՝ 7 թերթ), թվով 7 կազմակերպությունների («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ, «Սիթի Սենթրալ» ՍՊԸ, «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ, «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ, «Հրաշք Գրուպ» ՍՊԸ, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ և «Էկո Ֆարմ» ՍՊԸ) հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր և կատարողական ակտերը, թվով 2 օտարերկրյա քաղաքացիների հետ կնքված աշխատանքի տեղավորման և խորհրդատվության տրամադրման վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագրերը և հյուրանոցային համալիրի սենյակներում գտնվող անձանց ցուցակը:
Ընկերությունում իրականացված զննման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի, Ընկերության կողմից վարչական վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերի, «Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ի, «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ի և «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության (2024 թվականի հունվարի 19-ին և փետրվարի 19-ին կազմվել է արձանագրություններ) և աշխատանքի թույլտվության միասնական էլեկտրոնային հարթակի տվյալների հետ համադրման արդյունքում պարզ է դարձել, որ Ընկերությունում խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները, այն է՝
ա. ՎԱՏԱԿՈՒԺԻ ՇԱՋՈՒ ՍԻՅԱՆԸ, ԱՆԱՆԴԱ ԿՐԻՇՆԱՆԸ, ՇՅԱՄ ԿՐԻՇՆԱՆԸ, ԼԻՋՈ ՋՈՐՋԸ, ՅԱԿՈԲ ՋԻԲԻՆԸ, ՊԻԹՀԱՄԲԱՐԱՆ ՊՐԱՎԻՆԸ, ԱԼԱՆ ՋՅՈՒԴ ՌԻՋԻՆԸ, ՄԱՆՄԱՀԵՇ ՍԻՆԽԻՆԸ, ԳՈՒՐՈՒՆԳ ԲԻՇԱԼԻՆԸ, ԹԱՓԱ ԱՋԱՅԻՆԸ, ՍԻՆԽ ԻՆԴԵՐՋԻԹԻՆԸ, ՔԱՄԱԼ ՔՈՒՄԱՐԻՆԸ, ՊՐԻՅԵՇԻՆԸ, ԱԲԻՆ ԲԵՆԻՆՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 24.07.2023 թվականին, բավարարվել է 10.12.2023 թվականին, պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին, փաստացի ընդգրկվել է աշխատանքի 2023 թվականի մայիսին), ՋԱՅԱԼԵԿՇՄԻԻՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 27.04.2023 թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, սակայն 2023 թվականի մայիսին փաստացի ընդգրկվել է աշխատանքի առանց աշխատանքային պայմանագրի), ՎԻՍԱԽ ՊՐԱՍԱՆՆԱԿՈՒՄԱՐԻ ՎԻՄԱԼԻՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 07.06.2023 թ-ին, բավարարվել է 18.08.2023 թվականին, սակայն փաստացի առանց աշխատանքային պայմանագրի և թույլտվության ընդգրկել է աշխատանքի 2023 թվականի մայիսին), ՇԱԲԻՐՇԱ ՍՈՖԻՅԱՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 25.07.2023 թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, սակայն 2023 թվականի մայիսին փաստացի ընդգրկվել է աշխատանքի առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ԲԵԼԻԵՎԵՐ ՈՒԻԼՖՐԵԴԻՆԸ, ՎԻՍԱԽ ԿԻԺԱԿԵԿԱՐԱ ՍՈՒԲՐԱՄԱՆԻԱՆԸ, ԱՆՇԱԴ ՇԱՐԱՖՈՒԴԻՆԸ, ՎԻՇՆՈՒ ՊՐԱՍԱԴ ԲԱԼԱԿՐԻՇՆԱՆ ԹՀԱԼԱԿԼԱԻԸ, ԲԻՆԻԼ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԻՆԸ ԲԻՆԻԼ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԸ (աշխատանքի թույլտվության հայտը՝ որպես բանվոր ներկայացվել է 01.07.2023թ-ին, հայտը բավարարվել է 10.12.2023թ-ին, փաստացի 2023 թվականի մայիսին առանց աշխատանքային պայմանագրի և թույլտվության աշխատել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում որպես սպասք լվացող), ԱԽԻԼ ՊԻՏԵՐԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 20.07.2023թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, աշխատում է առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ԲԻՋՈՅ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 20.07.2023 թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, աշխատում է առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ՋԵՖԻՆ ՋՈՇԻԻՆԸ, ԱՆՍՈՆ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՋՈՒԴՍՈՆԸ, ԱՋՄԱԼ ՍԱԼԻՄԻՆԸ, ՇԻՆՏՈ ՄԱՆԻԻՄԱԼԱ ՋՈՍԵՖՌԱՋԻՆԸ, ՇԱԲԻՐՇԱ ՍՈՖԻՅԱԻՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 25.07.2023թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, սակայն 2023 թվականի մայիսին փաստացի ընդգրկվել է աշխատանքի առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ԱՆԱՍ ԲԱԴՈՒՇԱԻՆԸ, ԱՋԱՅ ՋԱՅԵՆԴԵՐԱՆԻՆԸ, ԲԻԲԻՆ ՎԱՐՂԵՍԵԻՆԸ, ԱՆՈՒ ԴԵՐՍՈՆԻՆԸ, ՇՅԱՄ ԳՈՊԻՆԱՏՀԱՆ ՊԻԼԼԱՅԻՆԸ, ՇԱՀԻԼ ՄԱԼԱՅԱՆԿՈԻԼԱՅԱՆԻՆԸ, ԱՋՄԱԼ ՍԱԼԻՄԻՆԸ, ՋՈՅԱԼ ՊԵՐՈՒՄԹՀԻՏՏԱՊԱՐԱՄԲՈՒ ՊՈՒՇՊԱՆԸ, ՖՐԱՆՍԻՍ ՋՈՅԸ, ՌԱՄԵՇ ԿՈՒՄԱՐԸ, ՍԱՀԻԼ ՍԱՀԻԼԸ, ԱԽԻԼ ՎԵՆՈՒԿՈՒՄԱՐԸ, ՍՐԻ ՎԻՇԱԽ ՋԱՅԱՆ ՇԻԼԱԻԸ, ԱԲԻՆ ԲԵՆՆԸ, ՍՐԻՀԱՐԻ ՄՈՒԼԼԻՉԵՐԸ (աշխատանքի թույլտվության հայտը՝ որպես բանվոր ներկայացվել է 01.07.2023թ-ին, փաստացի 2023 թվականի մայիսին աշխատել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում որպես սպասք լվացող իսկ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.12.2023թ-ին), ԱՅՅԱՄ ԿՈՒԼԱՆԳԱՐԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՍԱԼԻՄԸ (AYYAM KULANGARAN MUHAMMED SALIM), ԴԱՎԱՐԱԺԱՆ ԴԻՆԵՇ ԿՈՒՄԱՐԸ (DEVARAJAN DINESH KUMARIN), ԿՈԹԹԱՔԿԱԼ ԹՀՈՄԱՍ ՌՈԲԻՆԸ (KOTTACKAL THOMAS ROBIN) և ՋՈՆ ՄԵԹՅՈՒ ԹՈՄԻՆԸ (JHON MATHEW TOMY) առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման), Ընկերության և «Սամ Հար» ՍՊԸ-ի, «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի, «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի, «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ի, «Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում ընդգրկվել են վերը նշված կազմակերպություններում տարբեր աշխատանքների,
բ. ՍԱՆԴԻՊ ԿՈՒՄԱՐԸ Ընկերությունում ներգրավվել է աշխատանքի առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով (17.12.2023թ-ի աշխատանքային պայմանագիրը չի ստորագրվել աշխատողի կողմից) կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը, այն է՝ օտարերկրյա քաղաքացիներից, ովքեր ներգրավվել են ամանների լվացման աշխատանքներում, չի պահանջվել նախնական բժշկական զննության վերաբերյալ տեղեկանք,
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջը, այն է՝ աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով,
4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, այն է՝ Ընկերությունը չի իրականացրել աշխատողների աշխատաժամանակի ստույգ հաշվառում,
5. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Ընկերությունը չի հաշվարկել, և աշխատողներին աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ փաստացի աշխատանքի ներգրավելուց հետո մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներառյալ չի վճարել աշխատավարձ, մասնավորապես՝ ՍԱՆԴԻՊ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 17.12.2023թ-ին)՝ 112819 ՀՀ դրամ, ԱԲԻՆ ԲԵՆՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ՎԻՍԱԼ ՌԱՋԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 15.09.2023թ-ին)՝ 374440, ԻՆՆԻՆԳՍՈՆ ՋՈՅԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 13.09.2023թ-ին)՝ 382720 ՀՀ դրամ, ՌԱՀՈՒԼ ԿԻԺԻՅԱԹՈԴԻՅԻԼԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 22.08.2023թ-ին)՝ 444939 ՀՀ դրամ, ՄՈՒԿԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ ՄՈՒԿԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 18.08.2023թ-ին)՝ 451173 ՀՀ դրամ, ՌԱԻՀԱՆ ՍԱԻՆԵԼԱԲՈՒԴԻՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.07.2023թ-ին)՝ 452173 ՀՀ դրամ, ՍՈՒՇԱՆԹ ԹԱՆԴԱՆԻԿԱԼ ՍՈՄԱՐԱՋԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 15.08.2023թ-ին)՝ 463026 ՀՀ դրամ, ԱԿՇԱՅ ԱԹՀԱՆԻԿԿԱԼ ԴԻՆԵՍԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 01.06.2023թ-ին)՝ 665600 ՀՀ դրամ, ՌՈՀԻԹ ՆԵԼԱՄԱՆԳԱԼԱ ԿՈՒՄԱՐՍՎԱՄԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 16.05.2023թ-ին)՝ 713143 ՀՀ դրամ, ՄՈՒՏՏՈՒՐԱՋ ԿԱՇԻՐԱՄ ԼԱՄԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.04.2023թ-ին)՝ 804347 ՀՀ դրամ, ՍՈՒՆԻԼԿՈՒՄԱՐ ԱԶԶԻԿԱԼ ՍՈՒՐԵՆԴՐԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 01.01.2023թ-ին)՝ 83200 ՀՀ դրամ, ՍԻՆԴՀՈՒ ԿԱՆՋԻՐԱՄՊՈՒԿԱ ՍՈՄԱՐԱՋԱԿՈՒՐԱՊԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 01.01.2024թ-ին) 83200 ՀՀ դրամ, ԱԿՐԱՄ ԽԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 21.12.2023թ-ին)՝ 110933 ՀՀ դրամ, ՌԱՋԻ ՆԱՄԲԻՐԱՋԱՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 21.12.2023թ-ին)՝ 110933 ՀՀ դրամ, ՍԻՆԽ ԻՆԴԵՐՋԻԹԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 17.12.2023թ-ին)՝ 122819 ՀՀ դրամ, ՍՈՒԴԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ ՍՈՒԴԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 15.12.2023թ-ին)՝ 126781 ՀՀ դրամ, ՍՐԻՀԱՐԻ ՄՈՒԼԼԻՉԵՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.12.2023թ-ին)՝ 130743 ՀՀ դրամ, ԼԻՋՈ ՊՈԼ ԿԱՆՆՈՒԿԱԴԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.12.2023թ-ին)՝ 134705 ՀՀ դրամ, ՍՈՒԲԻՇ ՇՈՒԲՀԱԳԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 13.12.2023թ-ին)՝ 134705 ՀՀ դրամ, ԼԻՋՈ ՋՈՐՋԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ՍՐԻՐԱԳ ԿԻՉԵՐԻԿԿԱՏՏՈՒՉԻՐԱ ՍԱՋԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ՇԻՆՈՒ ՌԱՋՈՒԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ԴԻՊԱԿ ԿՈՒՄԱՐ ԴԻՊԱԿ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ԴԻՊԱԿ ԲԱԻՆՍԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ԳՈՊԻՆԱՏՀԱՆ ՊԻԼԼԱՅԸ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (AYYAM KULANGARAN MUHAMMED SALIM) ԱՅՅԱՄ ԿՈՒԼԱՆԳԱՐԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՍԱԼԻՄԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (DEVARAJAN DINESH KUMARIN) ԴԱՎԱՐԱԺԱՆ ԴԻՆԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (KOTTACKAL THOMAS ROBIN) ԿՈԹԹԱՔԿԱԼ ԹՀՈՄԱՍ ՌՈԲԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (JHON MATHEW TOMY) ՋՈՆ ՄԵԹՅՈՒ ԹՈՄԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, ՋՈՅԱԼ ՊԵՐՈՒՄԹՀԻՏՏԱՊԱՐԱՄԲՈՒ ՊՈՒՇՊԱՆԻՆ («Սիթի սենթրալ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 06.06.2023թ-ից)՝ 657676 ՀՀ դրամ և ՖՐԱՆՍԻՍ ՋՈՅԻՆ («Սիթի սենթրալ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 06.06.2023թ-ից)՝ 657676 ՀՀ դրամ, ընդհանուր գումարով 9178893 (ինը միլիոն հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ ։
Ընկերության տնօրեն Լիդիա Ավալյանը պատշաճ կարգով (առձեռն) ծանուցվել է նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2024 թվականի մարտի 12-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Ընկերության տնօրեն՝ Լիդիա Ավալյանը չի ներկայացել, իսկ Ընկերության հիմնադիր Աննա Փեթակչյանը նույն օրը Տեսչական մարմնին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ հայտնել է, որ Լիդիա Ավալյանը գտնվում է արձակուրդում և անհրաժեշտ է վարչական իրավախախտման արձանագրության կազմումը հետաձգել անորոշ ժամկետով։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2024 թվականի մարտի 12-ին կազմվել թիվ 0489 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագրի հետ միասին պատշաճ կարգով ծանուցվել է Ընկերության տնօրեն՝ Լիդիա Ավալյանին։
2024 թվականի մարտի 19-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Լիդիա Ավալյանը չի ներկայացել, իսկ Ընկերության հիմնադիր Աննա Փեթակչյանը, 2024 թվականի մարտի 13-ին Տեսչական մարմնին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ հայտնել է, որ Լիդիա Ավալյանը գտնվում է արձակուրդում և անհրաժեշտ է վարչական իրավախախտման գործի քննությունը ևս հետաձգել անորոշ ժամկետով։
Հիմնադիր Աննա Փեթակչյանը գրությանը կից ներկայացրել է նաև Լիդիա Ավալյանի արձակուրդի դիմումի պատճենը։
Հիմնադիր Աննա Փեթակչյանի միջնորդությունները չեն ընդունվել, քանի որ Լիդիա Ավալյանի արձակուրդում գտնվելու հանգամանքը հիմք չէ վարչական իրավախախտման գործի քննությունը անորոշ ժամկետով հետաձգելու համար։

2. Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը, ուսումնասիրելով և համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Ընկերությունում իրականացված զննման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը, Ընկերության կողմից վարչական վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերի, «Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ի, «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ի և «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության 2024 թվականի հունվարի 19-ին և փետրվարի 19-ին կազմված զննման արձանագրությունները, դրանք համադրելով աշխատանքի թույլտվության միասնական էլեկտրոնային հարթակի տվյալների հետ, հաստատված է համարում, որ խախտվել են.
1.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները, այն է՝
ա. ՎԱՏԱԿՈՒԺԻ ՇԱՋՈՒ ՍԻՅԱՆԸ, ԱՆԱՆԴԱ ԿՐԻՇՆԱՆԸ, ՇՅԱՄ ԿՐԻՇՆԱՆԸ, ԼԻՋՈ ՋՈՐՋԸ, ՅԱԿՈԲ ՋԻԲԻՆԸ, ՊԻԹՀԱՄԲԱՐԱՆ ՊՐԱՎԻՆԸ, ԱԼԱՆ ՋՅՈՒԴ ՌԻՋԻՆԸ, ՄԱՆՄԱՀԵՇ ՍԻՆԽԻՆԸ, ԳՈՒՐՈՒՆԳ ԲԻՇԱԼԻՆԸ, ԹԱՓԱ ԱՋԱՅԻՆԸ, ՍԻՆԽ ԻՆԴԵՐՋԻԹԻՆԸ, ՔԱՄԱԼ ՔՈՒՄԱՐԻՆԸ, ՊՐԻՅԵՇԻՆԸ, ԱԲԻՆ ԲԵՆԻՆՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 24.07.2023 թվականին, բավարարվել է 10.12.2023 թվականին, պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին, փաստացի ընդգրկվել է աշխատանքի 2023 թվականի մայիսին), ՋԱՅԱԼԵԿՇՄԻԻՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 27.04.2023 թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, սակայն 2023 թվականի մայիսին փաստացի ընդգրկվել է աշխատանքի առանց աշխատանքային պայմանագրի), ՎԻՍԱԽ ՊՐԱՍԱՆՆԱԿՈՒՄԱՐԻ ՎԻՄԱԼԻՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 07.06.2023 թ-ին, բավարարվել է 18.08.2023 թվականին, սակայն փաստացի առանց աշխատանքային պայմանագրի և թույլտվության ընդգրկել է աշխատանքի 2023 թվականի մայիսին), ՇԱԲԻՐՇԱ ՍՈՖԻՅԱՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 25.07.2023 թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, սակայն 2023 թվականի մայիսին փաստացի ընդգրկվել է աշխատանքի առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ԲԵԼԻԵՎԵՐ ՈՒԻԼՖՐԵԴԻՆԸ, ՎԻՍԱԽ ԿԻԺԱԿԵԿԱՐԱ ՍՈՒԲՐԱՄԱՆԻԱՆԸ, ԱՆՇԱԴ ՇԱՐԱՖՈՒԴԻՆԸ, ՎԻՇՆՈՒ ՊՐԱՍԱԴ ԲԱԼԱԿՐԻՇՆԱՆ ԹՀԱԼԱԿԼԱԻԸ, ԲԻՆԻԼ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԻՆԸ ԲԻՆԻԼ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԸ (աշխատանքի թույլտվության հայտը՝ որպես բանվոր ներկայացվել է 01.07.2023թ-ին, հայտը բավարարվել է 10.12.2023թ-ին, փաստացի 2023 թվականի մայիսին առանց աշխատանքային պայմանագրի և թույլտվության աշխատել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում որպես սպասք լվացող), ԱԽԻԼ ՊԻՏԵՐԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 20.07.2023թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, աշխատում է առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ԲԻՋՈՅ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 20.07.2023 թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, աշխատում է առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ՋԵՖԻՆ ՋՈՇԻԻՆԸ, ԱՆՍՈՆ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՋՈՒԴՍՈՆԸ, ԱՋՄԱԼ ՍԱԼԻՄԻՆԸ, ՇԻՆՏՈ ՄԱՆԻԻՄԱԼԱ ՋՈՍԵՖՌԱՋԻՆԸ, ՇԱԲԻՐՇԱ ՍՈՖԻՅԱԻՆԸ (աշխատանքի թույլտվության հայտը ներկայացվել է 25.07.2023թ-ին, հայտը գտնվում է քննարկման փուլում, սակայն 2023 թվականի մայիսին փաստացի ընդգրկվել է աշխատանքի առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրի), ԱՆԱՍ ԲԱԴՈՒՇԱԻՆԸ, ԱՋԱՅ ՋԱՅԵՆԴԵՐԱՆԻՆԸ, ԲԻԲԻՆ ՎԱՐՂԵՍԵԻՆԸ, ԱՆՈՒ ԴԵՐՍՈՆԻՆԸ, ՇՅԱՄ ԳՈՊԻՆԱՏՀԱՆ ՊԻԼԼԱՅԻՆԸ, ՇԱՀԻԼ ՄԱԼԱՅԱՆԿՈԻԼԱՅԱՆԻՆԸ, ԱՋՄԱԼ ՍԱԼԻՄԻՆԸ, ՋՈՅԱԼ ՊԵՐՈՒՄԹՀԻՏՏԱՊԱՐԱՄԲՈՒ ՊՈՒՇՊԱՆԸ, ՖՐԱՆՍԻՍ ՋՈՅԸ, ՌԱՄԵՇ ԿՈՒՄԱՐԸ, ՍԱՀԻԼ ՍԱՀԻԼԸ, ԱԽԻԼ ՎԵՆՈՒԿՈՒՄԱՐԸ, ՍՐԻ ՎԻՇԱԽ ՋԱՅԱՆ ՇԻԼԱԻԸ, ԱԲԻՆ ԲԵՆՆԸ, ՍՐԻՀԱՐԻ ՄՈՒԼԼԻՉԵՐԸ (աշխատանքի թույլտվության հայտը՝ որպես բանվոր ներկայացվել է 01.07.2023թ-ին, փաստացի 2023 թվականի մայիսին աշխատել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում որպես սպասք լվացող իսկ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.12.2023թ-ին), ԱՅՅԱՄ ԿՈՒԼԱՆԳԱՐԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՍԱԼԻՄԸ (AYYAM KULANGARAN MUHAMMED SALIM), ԴԱՎԱՐԱԺԱՆ ԴԻՆԵՇ ԿՈՒՄԱՐԸ (DEVARAJAN DINESH KUMARIN), ԿՈԹԹԱՔԿԱԼ ԹՀՈՄԱՍ ՌՈԲԻՆԸ (KOTTACKAL THOMAS ROBIN) և ՋՈՆ ՄԵԹՅՈՒ ԹՈՄԻՆԸ (JHON MATHEW TOMY) առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման), Ընկերության և «Սամ Հար» ՍՊԸ-ի, «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի, «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի, «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ի, «Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում ընդգրկվել են վերը նշված կազմակերպություններում տարբեր աշխատանքների,
բ. ՍԱՆԴԻՊ ԿՈՒՄԱՐԸ Ընկերությունում ներգրավվել է աշխատանքի առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով (17.12.2023թ-ի աշխատանքային պայմանագիրը չի ստորագրվել աշխատողի կողմից) կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը, այն է՝ օտարերկրյա քաղաքացիներից, ովքեր ներգրավվել են ափսեների լվացման աշխատանքներում, չի պահանջվել նախնական բժշկական զննության վերաբերյալ տեղեկանք,
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջը, այն է՝ աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով,
4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, այն է՝ Ընկերությունը չի իրականացրել աշխատողների աշխատաժամանակի ստույգ հաշվառում,
5. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Ընկերությունը չի հաշվարկել և աշխատողներին աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ փաստացի աշխատանքի ներգրավելուց հետո, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներառյալ չի վճարել աշխատավարձ, մասնավորապես՝ ՍԱՆԴԻՊ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 17.12.2023թ-ին)՝ 112819 ՀՀ դրամ, ԱԲԻՆ ԲԵՆՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ՎԻՍԱԼ ՌԱՋԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 15.09.2023թ-ին)՝ 374440, ԻՆՆԻՆԳՍՈՆ ՋՈՅԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 13.09.2023թ-ին)՝ 382720 ՀՀ դրամ, ՌԱՀՈՒԼ ԿԻԺԻՅԱԹՈԴԻՅԻԼԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 22.08.2023թ-ին)՝ 444939 ՀՀ դրամ, ՄՈՒԿԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ ՄՈՒԿԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 18.08.2023թ-ին)՝ 451173 ՀՀ դրամ, ՌԱԻՀԱՆ ՍԱԻՆԵԼԱԲՈՒԴԻՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.07.2023թ-ին)՝ 452173 ՀՀ դրամ, ՍՈՒՇԱՆԹ ԹԱՆԴԱՆԻԿԱԼ ՍՈՄԱՐԱՋԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 15.08.2023թ-ին)՝ 463026 ՀՀ դրամ, ԱԿՇԱՅ ԱԹՀԱՆԻԿԿԱԼ ԴԻՆԵՍԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 01.06.2023թ-ին)՝ 665600 ՀՀ դրամ, ՌՈՀԻԹ ՆԵԼԱՄԱՆԳԱԼԱ ԿՈՒՄԱՐՍՎԱՄԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 16.05.2023թ-ին)՝ 713143 ՀՀ դրամ, ՄՈՒՏՏՈՒՐԱՋ ԿԱՇԻՐԱՄ ԼԱՄԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.04.2023թ-ին)՝ 804347 ՀՀ դրամ, ՍՈՒՆԻԼԿՈՒՄԱՐ ԱԶԶԻԿԱԼ ՍՈՒՐԵՆԴՐԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 01.01.2023թ-ին)՝ 83200 ՀՀ դրամ, ՍԻՆԴՀՈՒ ԿԱՆՋԻՐԱՄՊՈՒԿԱ ՍՈՄԱՐԱՋԱԿՈՒՐԱՊԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 01.01.2024թ-ին) 83200 ՀՀ դրամ, ԱԿՐԱՄ ԽԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 21.12.2023թ-ին)՝ 110933 ՀՀ դրամ, ՌԱՋԻ ՆԱՄԲԻՐԱՋԱՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 21.12.2023թ-ին)՝ 110933 ՀՀ դրամ, ՍԻՆԽ ԻՆԴԵՐՋԻԹԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 17.12.2023թ-ին)՝ 122819 ՀՀ դրամ, ՍՈՒԴԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ ՍՈՒԴԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 15.12.2023թ-ին)՝ 126781 ՀՀ դրամ, ՍՐԻՀԱՐԻ ՄՈՒԼԼԻՉԵՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.12.2023թ-ին)՝ 130743 ՀՀ դրամ, ԼԻՋՈ ՊՈԼ ԿԱՆՆՈՒԿԱԴԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 14.12.2023թ-ին)՝ 134705 ՀՀ դրամ, ՍՈՒԲԻՇ ՇՈՒԲՀԱԳԱՆԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 13.12.2023թ-ին)՝ 134705 ՀՀ դրամ, ԼԻՋՈ ՋՈՐՋԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ՍՐԻՐԱԳ ԿԻՉԵՐԻԿԿԱՏՏՈՒՉԻՐԱ ՍԱՋԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ՇԻՆՈՒ ՌԱՋՈՒԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ԴԻՊԱԿ ԿՈՒՄԱՐ ԴԻՊԱԿ ԿՈՒՄԱՐԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ԴԻՊԱԿ ԲԱԻՆՍԻՆ (աշխատանքային պայմանագիրը կնքվել է 12.12.2023թ-ին)՝ 138667 ՀՀ դրամ, ԳՈՊԻՆԱՏՀԱՆ ՊԻԼԼԱՅԸ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (AYYAM KULANGARAN MUHAMMED SALIM) ԱՅՅԱՄ ԿՈՒԼԱՆԳԱՐԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՍԱԼԻՄԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (DEVARAJAN DINESH KUMARIN) ԴԱՎԱՐԱԺԱՆ ԴԻՆԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (KOTTACKAL THOMAS ROBIN) ԿՈԹԹԱՔԿԱԼ ԹՀՈՄԱՍ ՌՈԲԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, (JHON MATHEW TOMY) ՋՈՆ ՄԵԹՅՈՒ ԹՈՄԻՆ («Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 10.11.2023թ-ից)՝ 225828 ՀՀ դրամ, ՋՈՅԱԼ ՊԵՐՈՒՄԹՀԻՏՏԱՊԱՐԱՄԲՈՒ ՊՈՒՇՊԱՆԻՆ («Սիթի սենթրալ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 06.06.2023թ-ից)՝ 657676 ՀՀ դրամ և ՖՐԱՆՍԻՍ ՋՈՅԻՆ («Սիթի սենթրալ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքի ընդգրկվել է 06.06.2023թ-ից)՝ 657676 ՀՀ դրամ, ընդհանուր գումարով 9178893 (ինը միլիոն հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն՝ Լիդիա Ավալյանը (նույնականացման քարտ 009343526, տրված 01.02.2018 թվականին 004-ի կողմից, քաղաք Երևան, Կոմիտասի պող. 23/3 շենք, բն. 3)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Լիդիա Ավալյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Լիդիա Ավալյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412, 41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Լիդիա Ավալյանին, որպես խախտում թույլ տված անձ.
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար, այն է՝ Ընկերության աշխատողներ ՍԱՆԴԻՊ ԿՈՒՄԱՐԻՆ, ԱԲԻՆ ԲԵՆՆԻՆ, ՎԻՍԱԼ ՌԱՋԱՆԻՆ, ԻՆՆԻՆԳՍՈՆ ՋՈՅԻՆ, ՌԱՀՈՒԼ ԿԻԺԻՅԱԹՈԴԻՅԻԼԻՆ, ՄՈՒԿԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ ՄՈՒԿԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ, ՌԱԻՀԱՆ ՍԱԻՆԵԼԱԲՈՒԴԻՆԻՆ, ՍՈՒՇԱՆԹ ԹԱՆԴԱՆԻԿԱԼ ՍՈՄԱՐԱՋԱՆԻՆ, ԱԿՇԱՅ ԱԹՀԱՆԻԿԿԱԼ ԴԻՆԵՍԱՆԻՆ, ՌՈՀԻԹ ՆԵԼԱՄԱՆԳԱԼԱ ԿՈՒՄԱՐՍՎԱՄԻՆ, ՄՈՒՏՏՈՒՐԱՋ ԿԱՇԻՐԱՄ ԼԱՄԱՆԻՆ, ՍՈՒՆԻԼԿՈՒՄԱՐ ԱԶԶԻԿԱԼ ՍՈՒՐԵՆԴՐԱՆԻՆ, ՍԻՆԴՀՈՒ ԿԱՆՋԻՐԱՄՊՈՒԿԱ ՍՈՄԱՐԱՋԱԿՈՒՐԱՊԻՆ, ԱԿՐԱՄ ԽԱՆԻՆ, ՌԱՋԻ ՆԱՄԲԻՐԱՋԱՆ, ՍԻՆԽ ԻՆԴԵՐՋԻԹԻՆ, ՍՈՒԴԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ ՍՈՒԴԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ, ՍՐԻՀԱՐԻ ՄՈՒԼԼԻՉԵՐԻՆ, ԼԻՋՈ ՊՈԼ ԿԱՆՆՈՒԿԱԴԱՆԻՆ, ՍՈՒԲԻՇ ՇՈՒԲՀԱԳԱՆԻՆ, ԼԻՋՈ ՋՈՐՋԻՆ, ՍՐԻՐԱԳ ԿԻՉԵՐԻԿԿԱՏՏՈՒՉԻՐԱ ՍԱՋԻՆ, ՇԻՆՈՒ ՌԱՋՈՒԻՆ, ԴԻՊԱԿ ԿՈՒՄԱՐ ԴԻՊԱԿ ԿՈՒՄԱՐԻՆ, ԴԻՊԱԿ ԲԱԻՆՍԻՆ, ԳՈՊԻՆԱՏՀԱՆ ՊԻԼԼԱՅԸ, (AYYAM KULANGARAN MUHAMMED SALIM) ԱՅՅԱՄ ԿՈՒԼԱՆԳԱՐԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՍԱԼԻՄԻՆ, (DEVARAJAN DINESH KUMARIN) ԴԱՎԱՐԱԺԱՆ ԴԻՆԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ, (KOTTACKAL THOMAS ROBIN) ԿՈԹԹԱՔԿԱԼ ԹՀՈՄԱՍ ՌՈԲԻՆ, (JHON MATHEW TOMY) ՋՈՆ ՄԵԹՅՈՒ ԹՈՄԻՆ, ՋՈՅԱԼ ՊԵՐՈՒՄԹՀԻՏՏԱՊԱՐԱՄԲՈՒ ՊՈՒՇՊԱՆԻՆ և ՖՐԱՆՍԻՍ ՋՈՅԻՆ աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ փաստացի աշխատանքի ներգրավելուց հետո՝ մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը աշխատավարձ չհաշվարկելու և չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝չհաշվարկված և չվճարված 9178893 (ինը միլիոն հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ ընդհանուր գումարով աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 2294723 (երկու միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ ՎԱՏԱԿՈՒԺԻ ՇԱՋՈՒ ՍԻՅԱՆԻՆ, ԱՆԱՆԴԱ ԿՐԻՇՆԱՆԻՆ, ՇՅԱՄ ԿՐԻՇՆԱՆԻՆ, ԼԻՋՈ ՋՈՐՋԻՆ, ՅԱԿՈԲ ՋԻԲԻՆԻՆ, ՊԻԹՀԱՄԲԱՐԱՆ ՊՐԱՎԻՆԻՆ, ԱԼԱՆ ՋՅՈՒԴ ՌԻՋԻՆԻՆ, ՄԱՆՄԱՀԵՇ ՍԻՆԽԻՆ, ԳՈՒՐՈՒՆԳ ԲԻՇԱԼԻՆԻՆ, ԹԱՓԱ ԱՋԱՅԻՆԻՆ, ՍԻՆԽ ԻՆԴԵՐՋԻԹԻՆԻՆ, ՔԱՄԱԼ ՔՈՒՄԱՐԻՆԻՆ, ՊՐԻՅԵՇԻՆԻՆ, ԱԲԻՆ ԲԵՆԻՆԻՆ, ՋԱՅԱԼԵԿՇՄԻԻՆԻՆ, ՎԻՍԱԽ ՊՐԱՍԱՆՆԱԿՈՒՄԱՐԻ ՎԻՄԱԼԻՆԻՆ, ՇԱԲԻՐՇԱ ՍՈՖԻՅԱՆԻՆ, ԲԵԼԻԵՎԵՐ ՈՒԻԼՖՐԵԴԻՆԻՆ, ՎԻՍԱԽ ԿԻԺԱԿԵԿԱՐԱ ՍՈՒԲՐԱՄԱՆԻԱՆԻՆ, ԱՆՇԱԴ ՇԱՐԱՖՈՒԴԻՆԻՆ, ՎԻՇՆՈՒ ՊՐԱՍԱԴ ԲԱԼԱԿՐԻՇՆԱՆ ԹՀԱԼԱԿԼԱԻՆ, ԲԻՆԻԼ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԻՆ, ԱԽԻԼ ՊԻՏԵՐԻՆ, ԲԻՋՈՅ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՎԻՆՍԵՆԹԻՆ, ՋԵՖԻՆ ՋՈՇԻՆ, ԱՆՍՈՆ ՊՈՒԹՀԵՆՎԻԹԹԻԼ ՋՈՒԴՍՈՆԻՆ, ԱՋՄԱԼ ՍԱԼԻՄԻՆ, ՇԻՆՏՈ ՄԱՆԻԻՄԱԼԱ ՋՈՍԵՖՌԱՋԻՆԻՆ, ԱՆԱՍ ԲԱԴՈՒՇԱԻՆԻՆ, ԱՋԱՅ ՋԱՅԵՆԴԵՐԱՆԻՆ, ԲԻԲԻՆ ՎԱՐՂԵՍԵԻՆ, ԱՆՈՒ ԴԵՐՍՈՆԻՆ, ՇՅԱՄ ԳՈՊԻՆԱՏՀԱՆ ՊԻԼԼԱՅԻՆ, ՇԱՀԻԼ ՄԱԼԱՅԱՆԿՈԻԼԱՅԱՆԻՆ, ԱՋՄԱԼ ՍԱԼԻՄԻՆ, ՋՈՅԱԼ ՊԵՐՈՒՄԹՀԻՏՏԱՊԱՐԱՄԲՈՒ ՊՈՒՇՊԱՆԻՆ, ՖՐԱՆՍԻՍ ՋՈՅԻՆ, ՌԱՄԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ, ՍԱՀԻԼ ՍԱՀԻԼԻՆ, ԱԽԻԼ ՎԵՆՈՒԿՈՒՄԱՐԻՆ, ՍՐԻ ՎԻՇԱԽ ՋԱՅԱՆ ՇԻԼԱԻԻՆ, ՍՐԻՀԱՐԻ ՄՈՒԼԼԻՉԵՐԻՆ, ԱՅՅԱՄ ԿՈՒԼԱՆԳԱՐԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՍԱԼԻՄԻՆ (AYYAM KULANGARAN MUHAMMED SALIM), ԴԱՎԱՐԱԺԱՆ ԴԻՆԵՇ ԿՈՒՄԱՐԻՆ (DEVARAJAN DINESH KUMARIN), ԿՈԹԹԱՔԿԱԼ ԹՀՈՄԱՍ ՌՈԲԻՆ (KOTTACKAL THOMAS ROBIN) և ՋՈՆ ՄԵԹՅՈՒ ԹՈՄԻՆ (JHON MATHEW TOMY) առանց աշխատանքային պայմանագրի կնքման, իսկ ՍԱՆԴԻՊ ԿՈՒՄԱՐԻՆ առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի աշխատանքների ներգրավելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար, 2350000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի,
3) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման։
2. Սույն որոշումը ծանուցել Լիդիա Ավալյանին, քաղաք Երևան, Կոմիտասի պող. 23/3 շենք, բն. 3։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։



ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ








Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա __________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
__________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`