Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

12.03.2024թ. Սերժիկ Օնիկի Բասենցյանին տրված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 0442 որոշում

30.04.2024

Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրի 283-րդ հոդված

Որոշեցի

1. Սերժիկ Օնիկի Բասենցյանին` որպես խախտում թույլ տված անձ.
• ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը խախտելու, այն է՝ գործատուի կողմից աշխատողներից առողջական վիճակի մասին տեղեկանք չպահանջելու համար, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը խախտելու, այն է՝ ուշ վճարված աշխատավարձերի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողներին վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով տուժանք չվճարելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման:
• ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու, այն է՝ 2023 թվականի հուլիս ամսվա աշխատավարձից 6.356.011 (վեց միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար տասնմեկ) ՀՀ դրամը, օգոստոս ամսվա աշխատավարձից 7.968.000 (յոթ միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամը, սեպտեմբեր ամսվա աշխատավարձից 10.291.125 (տաս միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար հարյուր քսանհինգ) ՀՀ դրամը և հոկտեմբեր ամսվա աշխատավարձից 10.151.500 (տաս միլիոն հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը, ընդհանուր գումարով 34.766.636 (երեսունչորս միլիոն յոթ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ աշխատավարձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի՝ սահմանված ժամկետից ուշ վճարված աշխատավարձերի մեկ քառորդի չափով՝ 8.691.659 (ութ միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր հիսունինը) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան։
4. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման Սերժիկ Օնիկի Բասենցյանին՝ ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորք 7 զանգված, շենք 41, բնակարան 7 և boris.kocharyan@taccount.am Էլեկտրոնային փոստի հասցեներով։

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`