Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 05874391 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

02.05.2024

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.01.2023թ–ին տրված թիվ ՇԴ3/0963/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Օֆիկ Միսաքի Բաղդասարյանից հօգուտ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 1.042.997,40 /մեկ միլիոն քառասուներկու հազար ինը հարյուր իննսունյոթ դրամ, քառասուն լումա/ ՀՀ դրամ, որից 203704,10 /երկու հարյուր երեք հազար յոթ հարյուր չորս դրամ, տասը լումա/ ՀՀ դրամը պարտքի մայր գումարն է, 29629,80 /քսանինը հազար վեց հարյուր քսանինը դրամ, ութսուն լումա/ ՀՀ դրամը հաշվարկված տոկոսագումարն է, 797938 /յոթ հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամը հաշվեգրված տույժի գումարն է, 11725,50 /տասնմեկ հազար յոթ հարյուր քսանհինգ դրամ, հիսուն լումա/ ՀՀ դրամը վարկի սպասարկման ամսական վճարն է:
Սկսած 17.08.2019թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկել և պատասխանող Օֆիկ Միսաքի Բաղդասարյանից հօգուտ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի:
Պատասխանող Օֆիկ Միսաքի Բաղդասարյանից հօգուտ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 20861 /քսան հազար ութ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի փոխհատուցում:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
19.03.2024թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով <<Արմէքսպերտիզա>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`