«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի գործունեությունը շարունակելու մասին որոշում
20.06.2023
Մենք՝ «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերեր Դմիտրի Տրոիցկին և Դմիտրի Կորժևը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով և ընկերության կանոնադրությամբ, և
հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն և Ընկերության գործադիր մարմնի կողմից ներկայացվել է գրավոր եզրակացություն Ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության և հիմնավորվածության վերաբերյալ՝ հաշվի առնելով Ընկերության գործունեության ուղղությունները (հանքարդյունաբերության ոլորտը), առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը և այլ հանգամանքները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Ընկերության բաժնետերերի կողմից մշակվել է Ընկերության զարգացման ծրագիր և Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ամուր համագործակցություն է հաստատել այս ոլորտում մի շարք հայտնի կազմակերպությունների հետ, Ընկերության տնօրենի առաջարկի հիման վրա որոշեցինք՝
շարունակել Ընկերության գործունեությունը՝ չնայած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով առկա հիմքերի:
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ ք.Ստեփանավան Արմանիս թաղամաս
Հեռ..` +37493765339
Վեբ կայք` www.globalmetals.am
Էլ. փոստ`