Հայտարարություն «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր տեղն զբաղեցնելու համար
22.04.2024
Հայտարարություն
«Բաղրամյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր տեղն զբաղեցնելու համար
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի (ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման հավելված) համաձայն՝
«Բաղրամյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
3. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն:
4. Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (armavir.kadrer@mta.gov.am կամ armavir.andznakazmi.karavarum@gmail.com) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71) 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: