Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար «ՀՀ ՖՆ ՊԸԾՁԲ-12/12-14-7» ծածկագրով պարզեցված ընթացակարգի մասին
29.08.2014
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի
2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1 որոշմամբ
Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը` ՀՀ ՖՆ ՊԸԾՁԲ-12/12-14-7
Պատվիրատուն` ֆինանսների նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Մ.Ադամյան1 հասցեում,հայտարարում է պարզեցված ընթացակարգ։
Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ք. Երևան, Մ. Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի ընթացիկ նորոգման /հին մանհրահատակի քանդման և նոր մանրահատակի տեղադրման/ աշխատանքների կատարման նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի պարզեցված ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 10 -րդ օրը ժամը 11:00-ն։ Ընդ որում փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալու օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք.Երևան, Մ.Խորենավու 7 հասցեով գնումների համակարգման բաժին Զ. Աբգարյանին, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարությունը հրապարակման օրվանից հաշված 10-րդ օրվա ժամը 11:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների` ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Զ. Աբգարյանին։
Հասցե` ք. Երևան, Խորենացի 7
Հեռ..` +374 60 544697
Էլ. փոստ`