ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթերը վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառք
21.12.2020
ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթերը վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառք
«-------»----------------- 2020 թ.
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն,
«Հրապարակային սակարակությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2021 թ. հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթերի աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:
Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 2000-2500 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաս¬տաթղթեր, մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրա¬պե¬տության դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը։
Նախավճարը վճարվում է 900000904152 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18.00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակով պայմանավորված կարանտինը՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը սահմանված ժամկետում կարող են ուղարկել նաև առցանց եղանակով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական secretariat@minfin.am փոստի հասցեով:
Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 2000-2500 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթեր, մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900000904152 հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 033 920101 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:
Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1
Հեռ.` +37411800156
Էլ. փոստ` secretariat@minfin.am
Հասցե` Մելիք Ադամյան 1
Հեռ..` +37411800156
Էլ. փոստ`