Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 14.06.2023թ. կայացած նիստի
14.06.2023
1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 17.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 17.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ֆանքի Թայմ» խաղի անցկացման կարգի «Սթեյին Ըլայվ» բոնուսային խաղի նկարագրության մեջ անհրաժեշտ է հստակեցնել 90 գունավոր գնդակների նկարագրությունը՝ նշելով 1 քայլանոց և 2 քայլանոց կանաչ, վարդագույն, նարնջագույն գնդակների և սև գնդակների քանակը:
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ֆանքի Թայմ» խաղի անցկացման կարգի «Սթեյին Ըլայվ» բոնուսային խաղի անցկացման կարգում շահման նվազագույն բազմապատկչի չափը հստակեցման կարիք ունի, քանի որ շահումների տրամադրման աղյուսակում նշված է «x2» բազմապատկիչ, իսկ «Սթեյին Ըլայվ» բոնուսային խաղում նշված է «x5» բազմապատկիչ:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 19.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 19.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Մեգա Ֆայր Բլեյզ Լաքի Բոլ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել, թե ինչպես է հաշվարկվում խաղադրույքի շահումը, եթե քատի վրա կազմվում են մեկից ավելի գծեր (հորիզոնական, ուղղահայաց, անկյունագիծ)
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Մեգա Ֆայր Բլեյզ Լաքի Բոլ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել բոնուսային խաղի փուլի գործարկման ժամանակ սլոթերի բազմապատկիչների նկատմամբ «Հատուկ բազմապատկիչների» կիրառման դեպքում շահումը որոշելու կարգը, ինչպես նաև նշել այդ բազմապատկիչների միջակայքը:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 19.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 19.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Սնեյքս ընդ Լեդերս» խաղի անցկացման կարգում հստակեցնել հիմնական խաղում օգտագործվող 4 զառերի յուրաքանչյուրի վրա պայմանանշանների բաշխմանը վերաբերվող դրույթը:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 18.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 18.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Սնեյքս ընդ Լադըրս» խաղի անցկացման կարգում հստակեցնել.
ա/ ինչպես են բաշխված խաղի պայմանանշանները հիմնական խաղի համար նախատեսված 4 զառերից յուրաքանչյուրի վրա,
բ/ ինչ պայմանանշաններ են նշված 5-րդ զառի յուրաքանչյուր կողմի վրա և ինչպես է զառի նետման արդյունքում որոշվում «Սնեյքս ընդ Լադըրս» բոնուսային խաղի տեսակը, և ինչ է նշագրված դրանցում կիրառվող «ջամբո» զառի կողմերի վրա,
գ/ «Սնեյքս ընդ Լադըրս» բոնուսային խաղի տեսակներում 8 տողից և 8 սյունից բաղկացած խաղատախտակի նկարագրությունը (սալիկների համարակալումը, «բազմապատկիչների», «Անվտանգ սալիկների», «Փաուր Ափ» սալիկների բաշխումը տախտակի վրա),
դ/ «Սնեյքս Տոտեմ» բոնուսային խաղում կիրառվող «Ջամբո» զառի կողմերի նշագրումը:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 02.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 02.06.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
6. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 02.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 06.06.2023թ. թիվ ԱԳ/7532-2023 և ի լրումն 08.06.2023թ. թիվ ԱԳ/7596-2023 գրություններով ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 02.06.2023թ. «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված՝ բուքմեյքերական գրասենյակների (կետերի) հասցեների ցանկում ավելացվող՝ Երևան, Կենտրոն, Լենինգրադյան փողոց, 1/6 սրճարան հասցեում գտնվող անշարժ գույքի հեռավորությունը կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից չի համապատասխանում ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1531-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հեռավորությանը, այն է՝ Որոշմամբ սահմանված հեռավորության վրա գտնվում են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որոնք հանդիսանում են պատմամշակութային օջախներ, ինչը հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2 հոդվածի 1-ին մասին: