ՕՐԱԿԱՐԳ 2023թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00 ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի
12.09.2023
1. «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ (ԻՇԽ-006 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին համաձայնություն տալու հարցի քննարկում:
2. «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին համաձայնություն տալու հարցի քննարկում:
3. «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին համաձայնություն տալու հարցի քննարկում:
4. «ԿՈԲԱԼՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (ԽՏ-012 լիցենզիա) կողմից ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում: