Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 09.10.2023թ. կայացած նիստի

09.10.2023

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 11.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 11.09.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Վեգաս Բոլ Բոնանզա» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել շահումը որոշելու կարգը, մասնավորապես՝
ա) երբ տոմսը պարունակում է մեկից ավելի Հաջողակ թվեր (իրենց կցված բազմապատկիչներով) և դրանք համընկնում են պտտվող սարքից դուրս եկած գնդակների վրա նշագրված թվերի հետ,
բ) երբ տոմսը պարունակում է մեկից ավելի Հաջողակ թվեր (իրենց կցված բազմապատկիչներով) և պտտվող սարքից դուրս է գալիս «Ստար Բոլ» գնդակը:
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Վեգաս Բոլ Բոնանզա» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել Բոնուսային բազմապատկիչների միջակայքը, մասնավորապես՝ նվազագույն չափը:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 11.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 11.09.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 14.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.09.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման 3.11.87 կետով ներկայացված «Լայթնինգ Բակարա» խաղի անցկացման կարգի շահումների աղյուսակների «Շահում բազմապատկչով» մասերում անհրաժեշտ է հստակեցնել նշված «8*8*8*1», «8*8*8*0.95» և «8*8*9» թվային արտահայտությունները, քանի որ, համաձայն խաղի անցկացման կարգի, եթե խաղացողը շահում է այնպիսի ձեռքով, որտեղ կա մեկ կամ ավելի համընկնող Լայթնինգ խաղաքարտ, շահումները հաշվարկվում են համապատասխանաբար այդ բազմապատկիչներով (2x-ից 8x):
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 28.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 28.09.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`