Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/10-264/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
23.06.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Քրեական գործերով և դատախազության հայցերով բռնագանձումների բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Դավիթ Մելքոնյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/10-264/13 կատարողական վարույթ` Թամարա Օգանովայից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 131.271.500 ՀՀ դրամ, ինչպես նաև 6.563.575 ՀՀ դրամ, որպես կատարողական գործողությունների կատարման ծախա բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: