Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար /Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան/

20.08.2014

Տիպ` Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
«ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գոծադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» հմ. 224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասնհինգ տարվա ընթացքում հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային (առնվազն Word ծրագիր) և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ
ե)ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (նախատեսվելիք հինգ տարվա պաշտոնավարման համար):
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ, ժամը 10:00- 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 12:00 -ին, Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանում /ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35/:
 

Հասցե` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 10 527343

Վեբ կայք` http://www.edu.am

Էլ. փոստ`