Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար «ՀՀ ՖՆ ՇՀԱՇՁԲ-15/3-05/15» ծածկագրով շրջանակային համաձայնագրերով նախատեսված գնման ընթացակարգի մասին

21.04.2015

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարության 2013թ. թիվ 1370-Ն որոշում

«ՀՀ ՖՆ ՇՀԱՇՁԲ-15/3» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված աշխատանք: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում «ՀՀ ՖՆ ՇՀԱՇՁԲ-15/3-05/15»:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով, ոչ ուշ քան 2015թ. մայիսի 6-ը, ժամը 10:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ Ֆինանսների նախարարության ԳԿՎ գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Արմեն Մարտիրոսյանը (հեռ. 011 800-632):
Հայտերը կբացվեն 2015թ. մայիսի 6-ին, ժամը 10:00-ին www.armeps.am կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար Անդորրագրերի ձեռքբերումը:
ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար Անդորրագրերի ձեռքբերման բնութագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիը ներկայացվում է սույն հրավերի (ծանուցման) N 1 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված՝
ա. Գնման ընթացակարին մասնակցելու դիմում (հավելված N 1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. Գնի առաջարկ (հավելված N 4): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով.
Գ. Հրավերով պահանջվող մյուս բոլոր հավելվածները:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/3» ծածակագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ
«ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/3» ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավոր գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:
Կից ներկայացնում ենք հրավերը և կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 632

Էլ. փոստ`