Ռաֆիկ Սերոբի Զեյնալյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում
06.07.2023
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի հունիսի 6-ին ««Ֆլայ Արնա» Հայկական ազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության Մոսկվա-Երևան թիվ G6 406 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Ռաֆիկ Սերոբի Զեյնալյանի (հաշվառման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայն, Այգեկ բնակավայր, 6 փ., 11 տուն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի հունիսի 7-ին կազմված թիվ 41 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաֆիկ Սերոբի Զեյնալյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434265
Էլ. փոստ`