Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 02.10.2023թ. կայացած նիստի
02.10.2023
1. Հիմք ընդունելով «Ռեալ Գեյմս» ՓԲԸ կողմից ներկայացված 22.09.2023թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ «Ռեալ Գեյմս» ՓԲԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.02.2021թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-014 լիցենզիայի գործողությունը 25.09.2023թ. դադարեցնելու մասին, առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.02.2021թ. «Ռեալ Գեյմս» ՓԲԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-014 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն իր Դիմումի:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 07.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 07.09.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Փաստ Ֆլիպ» խաղի անցկացման կարգի համաձայն խաղացողներին տրվում է հնարավորություն նախապես միացնելու խաղափուլից ավտոմատ դուրս գալու ռեժիմը («ավտո քեշաութ»)՝ մուտքագրելով իր ցանկալի գործակիցը, ուստի անհրաժեշտ է հաստակեցնել օդ նետվող ժետոնին զուգահեռ աճող գործակիցների միջակայքը՝ նշելով՝ գործակիցները ամբողջական, թե կոտորակային թվեր են:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 07.09.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 07.09.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) տալ համաձայնություն վերապահումով՝ ստորև ներկայացված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Թին Փաթթի» խաղի անցկացման կարգի «Հավելյալ խաղադրույքներ» մասի այն դրույթը, համաձայն որի խաղացողներին տրվում է հնարավորություն կատարել հավելյալ խաղադրույքներ («Զույգ Պլյուս» և «6 Քարտ Բոնուս») առանց հիմնական խաղում խաղադրույք (Անտե) կատարելու հստակեցման կարիք ունի, քանի որ ստացվում է, որ խաղացողներին հնարավորություն է տրվում գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, ինչը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը: