Վիկտորիա Վարթանի Ալեքյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում
09.10.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել ՀՀ քաղաքացի Վիկտորիա Վարթանի Ալեքյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Զվարթնոց թղմ., շ. 3, բն. 43) կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ի Բրյուսել-Երևան թիվ SN 2899 թռիչքի ընթացքում իրավախախտում կատարելու վերաբերյալ նյութեր, որի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար 2023 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11։00-ին Կոմիտեում (վարչական շենք, սենյակ 307, հեռ +37460434270) նշանակվել է լսում:
Խնդրում ենք լսումներին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434265
Էլ. փոստ`