Որոշում թիվ 11448189 կատարողական վարույթով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը՝ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան՝ Գոհար Խառատյան)
07.03.2024
Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից 04.05.2023թ-ին տրված թիվ 06-125-03-23 վճռի համաձայն պետք է՝ Գոհար Հովհաննեսի Խառատյանից հօգուտ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 170.664 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: