Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 08215240 կատարողական վարույթով կայացված՝ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

13.03.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱ Ծառայության Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28, 28.1, 43, 67 և ‹‹Հրապարակային սակարկությունների մասին›› ՀՀ օրենքի 29, 30, 31, 32, 33, 34, 35, 35.1, 35.2, 35.3, 35.4 հոդվածներով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան,Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Սուրեն Հովհաննիսյանի կողմից կայացվել է որոշում՝ Արփինե Պապյանից հօգուտ Մարինե Այվազյանի 9.737.910 ՀՀ դրամ և կատարողական թերթով հաշվեգրվող տոկոսներ գումարի բռնագանձման պահանջով՝ քաղաք Երևան, Ավան,Նարեկացի թաղամաս, 31 շենք, 5 հասցեում գտնվող ավտոտնակ անշարժ գույքը՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

Հասցե` Հալաբյան 41Ա

Հեռ..` +374 060/570 456/

Էլ. փոստ`