Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 09957105 կատարողական վարույթով Լիանա Հարությունովային, Գայանե Հարությունովային, Սուրեն Հարությունովին և Նիկոլայ Հարությունովին ուղղված գրություն՝ Շիրակի մարզ քաղաք Արթիկ Լմբատ 2 թաղամաս 4-րդ շենք թիվ 5 բնակարան հասցեի անշարժ գույքը ինքնակապ ազատելու վերաբերյալ:

14.03.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 64-րդ հոդվածով:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության կողմից 09.01.2023թ. տրված թիվ ԵԴ/32816/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Լիանա Յակովի Հարությունովայից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 2.546.368,30 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ:
Բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Լմբատ-2 թաղամաս, 4 շենք, 5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Նշված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքում 10.01.2023թ. հարուցված թիվ 09957105 կատարողական վարույթով 31.03.2023թ. որոշում է կայացվել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» և գրավի առարկա հանդիսացող Շիրակի մարզ, ք. Արթիկ, Լմբատ-2 թաղամաս, 04 շենք, 5 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի:
28.08.2023 թվականին նշված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է և նոր սեփականատերը 22.12.2023թ. դիմում է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք՝ խնդրելով ապահովել հիշյալ անշարժ գույքը փաստացի իրեն հանձնելու գործընթացը:
Հաշվի առնելով վերոգրյալը Ձեզ, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, առաջարկվում է սույն գրությունը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ինքնակամ ազատել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ-2 թաղամասի 4-րդ շենքի թիվ 5 հասցեում գտնվող բնակարանը, հակառակ դեպքում հարկադիր վտարումը կկատարվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Հասցե` Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 060-713-531

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`