Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի առաջին բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
04.04.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի առաջին բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին։ Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4):