Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

16.04.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 2 N 129-Ն որոշման 24-րդ կետ

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի ապրիլի « 15 » - ի N 2143 - Ա հրամանի


ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Հայտարարվում է մրցույթ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, չի լրացել 65 տարին:
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի հունիսի 18-ին ժամը` 1030-ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար` 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ.
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ.
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ սահմանված որևէ հիվանդությունների բացակայության վերաբերյալ.
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Մրցույթին մասնակցելու համար hավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն (Առողջապահության նախարարություն` ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, աշխատանքային օրերին ժամը 900-1200) կամ առցանց (էլ. հասցեն` david.hovsepyan@moh.am)` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի մայիսի 17-ը ժամը 17:00-ն:
Մրցույթը կկայանա Առողջապահության նախարարության շենքում (ք.Երևան, Հանրա¬պետության հրապարակ, Կառավարական տուն 3): Քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Առողջապահության նախարարություն` հեռ. 060-80-80-03/ 1505, 1504:

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`