Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7006/05/08 որոշում վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին

10.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/7006/05/08

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<10>> ապրիլի 2014 թվական քաղաք Երևան

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝ նախագահող դատավոր Գևորգ Սոսյան, քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության ընդդեմ «Ա. Սաֆարյան» ՍՊԸ-ի՝ 439.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Քրիստինե Մկոյան) 02.09.2013 թվականի որոշումներով սույն գործն ընդունվել է վարույթ և դրա վարույթը վերսկսվել է:
ՀՀ Նախագահի 26.11.2013 թվականի թիվ ՆՀ-310-Ա հրամանագրով դատավոր Քրիստինե Մկոյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները, ինչի հետևանքով սույն գործը 08.04.2014 թվականին մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին:
Քննարկելով սույն գործը վարույթ ընդունելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է վարույթ ընդունման:
Միաժամանակ Դատարանը գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է համարում հրավիրել նախնական դատական նիստ:

Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ ՀՀ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության ընդդեմ «Ա. Սաֆարյան» ՍՊԸ-ի՝ 439.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Նախնական դատական նիստը հրավիրել 13.05.2014 թվականին ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 329):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23

ԴԴ-9-Ե- _____________

<<10>> ապրիլի 2014 թվական
Վարչական գործ թիվ ՎԴ/7006/05/08

«Ա. Սաֆարյան» ՍՊԻ-ին
(ք. Երևան, Արղության 40շ., 15բն.)

Ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 10.04.2014 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`